Կատալոնիայի կառավարությունը ստեղծել է Twitter հաշիվ՝ անկախացման հանրաքվեի մասին տեղեկություններ հրապարակելու համար այն բանից հետո երբ միջոցառման կայքն արգելափակվել է։
@ref1oct հաշիվը հիմա կատալոնյան իշխանությունների կողմից օգտագործվում է որպես հանրաքվեի պաշտոնական էջ։ Ըստ հայտարարության՝ հանրաքվեի կլոն- կայք Իսպանիայի օգտատերերը կարող են այցելել՝ փրոքսի-սերվեր օգտագործելով։ «Չնայած պետության կողմից խոչընդոտներին՝ կայքի հասցեի հրապարակումից հետո մենք 708 հազար այցելություն ենք ունեցել»,- ասվում է հայտարարության մեջ։




























