Հայաստանում այս տարի «Էնեբունի-Երեւան» տոնը կնշվի հոկտեմբերի 14-ին։

ՀՀ կառավարությունն արդեն որոշում է կայացրել Երեւանի հիմնադրման 2799-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների մասին։

Կառավարության որոշմամբ հանձնարարվել է Մշակույթի նախարարությանը աջակցել տոնական միջոցառումների անցկացմանը։ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը միջոցառումների անցկացման վայրերում, իսկ ՀՀ ոստիկանապետին՝ ապահովել անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունը։

Այս պահի դրությամբ, տոնական միջոցառումների ցանկը դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի որոշվել էր տոնն անցկացնել «առավել համեստ ձեւաչափով»։ Մասնավորապես, ծրագրից հանել էին ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը: