Քուվեյթը Հյուսիսային Կորեայի դեսպանից պահանջել է լքել երկիրը՝ որպես բողոքի նշան Փհենյանի կողմից նոր հրթիռի արձակման դեմ, հայտնել է «Ալ Անբաա» թերթը՝ վկայակոչելով Քուվեյթի ԱԳՆ-ում իր աղբյուրները։

Պարբերականի տեղեկություններով՝ Քուվեյթը որոշում է կայացրել նվազեցնել Հյուսիսային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը՝ թողնելով միայն դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնակատարին ու եւս երեք դիվանագետների՝ այսպիսով հետեւելով ՄԱԿ ԱԽ 2123 բանաձեւին, որը ընդունվել էր Հյուսիսային Կորեայի կողմից վեցերորդ հրթիռային փորձարկմանն ի պատասխան։

Սեպտեմբերի 15-ին Հյուսիսային Կորեան հերթական հրթիռային փորձարկումն է իրականացրել։ ԿԺԴՀ հրթիռը անցել է Ճապոնիայի տարածքի վրայով ու ընկել Հոկայդո կղզու Էրիմո հրվանդանից 2․2 հազար կմ հեռավորության վրա։ Հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմել է 3․7 հազար կմ, բարձրությունը՝ մոտ 800 կմ։