Սեպտեմբերի 17-ին Մոլդովայում խորհրդարանի շենքի առաջ անցել է հանրահավաք խառը ընտրական համակարգի դեմ։
Հանրահավաքի մասնակիցներն շարժվել են դեպի հանրային հեռուստատեսության շենքը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը ։
Կիրակնօրյա բողոքի ցույցն ի սկզբանե ծրագրված էր անցկացնել Քիշնեւի կենտրոնական հրապարակում, սակայն այն զբաղեցրել էր Տեղեկատվության ու անվտանգության ծառայությունը՝ «Թիկնապահ-2017» միջազգային առաջնությունն անցկացնելու համար։ Այս կապակցությամբ որոշում է կայացվել հանրահավքն անցկացնել խորհրդարանի շենքի առջեւ։
Ավելի վաղ, հունիսին, Մոլդովայի խորհրդարանը հաստատել էր անցումը քվեարկության խառը համակարգին։ Երկրի նախագահ Իգոր Դոդոնը ողջունել էր այդ որոշումը ու հաստատել այդ փոփոխությունները։ Ընտրությունների խառը համակարգին անցումն իրականացվել է ցույցերի ֆոնին՝ թե ընտրական համակարգի բարեփոխման կողմնակիցների, թե ընդդիմախոսների մասնակցությամբ։




























