ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարները դեկտեմբերի 9-ին հաստատել են կազմակերպության կոլեկտիվ խաղաղարար ուժերի գործունեության մասին փաստաթուղթը, լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փաստաթուղթն ընդունվել է ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԱԳ եւ պաշտպանության եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհուրդների համատեղ նիստում:

«Մեք համաձայնեցրել են անխտիր բոլոր հարցերը, առաջին հերթին փաստաթղթերի փաթեթը, որը պատրաստվել է այս տարվա օգոստոսին Երեւանում կայացած ոչ պաշտոնական հանդիպման հրահանգներով»,- ասել է նա:

Լավրովն ընդգծել է, թե ամենից կարեւորը փոփոխություններն են, որ իրականացվելու են կանոնադրական փաստաթղթերում՝ բարձրացնելու համար կազմակերպության արդյունավետությունը: