ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի իշխանություններին տրամադրված մահաբեր զենքը չի նպաստի Դոնբասում իրավիճակի կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «Գազետա»-ն։

«Այս հարցը վարկի տրմադրման մասով վերաբերում  է ամերիկա-ուկրաինական հարաբերություններին։ Պորոշենկոն նաեւ խոսել է  մահաբեր սպառազինությունների մասին։  Սրա վրաբերյալ մենք բազմիցս նշել ենք մեր հստակ տեսակետը։ Առաջին՝ նման որոշումը իհարկե չի նպաստելու  Ուկրաինայի հարավ–արեւելքում իրավիճակի կարգավորմանը։ Երկրորդ՝ հանգեցնելու է լարվածության տարածմանը։ Նախագահն այս կապակցությամբ եւս հայտնել է իր կարծիքը»,-ասել է Պեսկովը։

Նա նաեւ ընդգծել է, որ Կրեմլը տեղյակ չէ ամերիկյան կողմի արձագանքի մասին։

«Դա Պորոշենկոյի հայտարարությունն է, մենք չենք լսել  ամերիկյան կողմի որեւէ հայտարարություն։ Դրա համար ես չգիտեմ՝ կան արդյոք նման հայտարորություններ»,- ասել է Պեսկովը։

Նա նաեւ հայտնել է, որ Վաշինգտոնը չի խոսել Ուկրաինային տրամադրվող վարկի մասին։