Սիրիայի բանակի կողմից Եփրատի գետանցման ժամանակ ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է, ինչը կարելի է բացատրել ընդդիմության ենթակա ամբարտակներից ջրի բացթողմամբ։

Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն , հաղորդում է «Ռիա Նովոստին»։

«Այս գործողության  իրականացումը բնութագրվում է ոչ միայն գրագետ և համարձակ գործողություններով, այլև հետաքրքիր փաստերով։ Մի քանի օրվա ընթացքում էականորեն բարդացել է Եփրատում ջրի վիճակը։ Հենց սիրիական զորքերը սկսել են անցնել գետը, հաշված ժամերի ընթացքում ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է։ Իսկ հոսանքի արագությունը երկու անգամ մեծացել՝ հասնելով  վարկյանում 2 մետրի»,-ասել է նա։