ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դիմել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ խնդրելով ազատ արձակել ՄԱԿ նախկին աշխատակից, ԱՄՆ քաղաքացի Բակուեր Նամազիին, փոխանցում է AP-ն։

Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուժարիկի խոսքով՝ Գուտերեշը բարձրացրել է այդ հարցը ու խնդրել է մարդասիրական նկատառումներով ազատ արձակել Նամազիին։

Անցած տարի իրանական դատարանը 80-ամյա Նամազիին ու նրա 46-ամյա որդուն՝ Սիամակ Նամազիին, 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ լրտեսության ու ԱՄՆ-ի հետ համագործակցության մեղադրանքով։