«Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երեւանի Հանրապետության հապարակից իր ֆեյսբուքյան էջով շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ՝ միաժամանակ  որոշ դիտարկումներ անելով:  Պատգամավորը զբոսնելով Երեւանի փողոցներում՝ նկատել է, որ տոնական տրամադրություն չկա եւ երեւանյան առօրյան ավելի շատ հիշեցնում է մեռելոցի մասին:

«Ոչինչ չի հիշեցնում, որ ՀՀ անկախության օրն է, առօրյան հիշեցնում է՝ ոչ աշխատանքային  մեռելոց է: Հանրապետության հրապարակում ոչ մի բեմահարթակ ես չտեսա, տոնական համերգ, տոնական միջոցառում եւ այլն: Ազատության հրապարակում բեմ չտեսա: Կարապի լճի մոտ սիրողական մակարդակի միջոցառում, երեխաներ էին երգում: Կասկադում Հյուսիսային պողոտայում ոչ մի բեմահարթակ չտեսա: Սա բացարձակապես անընդունելի իրավիճակ է, որ ՀՀ անկախության օրը հիշեցնի ոչ աշխատանքային մեռելոց: Երեւի փաստը էնքան կարեւոր չէ, որքան սրանից բխող ենթագիտակցությունը: 26 տարվա անկախության ընթացքում կաթիլ-կաթիլ զիջում ենք անկախության, ինքիշխանության ատրիբուտները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: