Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը սեպտեմբերի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հրաժարական տալու մասին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Քադիր Թոփբաշը չի հայտնել հրաժարական տալու պատճառը, սակայն շնորհակալություն է հայտնել Ստամբուլի բնակիչներին երկար տարիներ իրեն պատասխանատու գործին վստահելու համար։

Նշենք, որ Քադիր Թոփբաշը պաշտոնավարում է 2004 թվականից։