Դեկտեմբերի 10-ին Կրեմլում կայանալու է ԱՊՀ գագաթաժողովը: ԱՊՀ երկրների նախագահները այսօր քննարկելու Համագործակցության շրջանակներում ազատ առեւտրի գոտու եւ անձանց միջազգային հետախուզման պայմանագրերի նախագծերը, մինչեւ 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգերը:
Նախագահները նաեւ կորոշեն, թե որ պետությունն է նախագահելու ԱՊՀ-ում 2011թ.: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսական համագործակցության զարգացմանը:
Գագաթաժողովի օրակարգում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել Համագործակցության շրջանակներում ազատ առեւտրի գոտու պայմանագրի նախագիծը: Ավանդաբար կարեւոր տեղ ունեն իրավապահ եւ ռազմական ոլորտներում համագործակցության հարցերը, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Բացի այդ, նախատեսվում է քննարկել մինչեւ 2015թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:
Նշենք, որ Հայաստանի նախագահը դեկտեմբերի 9-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա:





























