Վենեսուելան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի պատռճառով մեղադրել է երկրին «հոգեբանական ահաբեկչության» մեջ: Թրամփի կարգադրության համաձայն՝ Վենեսուելան հայտնվել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների մուտքը ԱՄՆ սահմանափակված է: «Նմանատիպ ցուցակներն անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ եւ հոգեբանական եւ քաղաքական ահաբեկչության բնույթ ունեն», - ասված է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, հայտնում է AFP-ն:

Հայտատարության մեջ նշված է նաեւ, որ Վենեսուելան չի ընդունում ԱՄՆ կառավարության «իռացիոնալ որոշումը, որով Վենեսուելայի առաքինի ժողովուրդը ԱՄՆ ազգային անվտանգության համար սպառնալիք է ներկայացվում»:

Հարկ է նշել, որ ութ երկրների ժողովուրդները, որոնք ցանկանում են գալ ԱՄՆ վերանայված հրամանագրով նոր սահմանափակումների կբախվեն:

Նոր կանոնները, որոնք ուժի մեջ են մտնում հոկտեմբերի 18-ից, կվերաբերեն Չադի, Իրանի, Լիբիայի, Հյուսիսային Կորեայի, Սոմալիի, Սիրիայի, Վենեսուելայի եւ Եմենի քաղաքացիներին: ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ այդ երկրները հրաժարվում են ԱՄՆ-ին ահաբեկչության եւ այլ հարցերի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել: