Ռուսաստանի դաշնային «Կրեմլյովսկի» առեւտրի տուն» ձեռնարկությունը, որը գտնվում է ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ, պայմանագիր է ստորագրել Երեւանի կոնյակի-գինու-օղու «Արարատ» կոմբինատի հետ՝ «Կրեմլյան մրցանակ» (Kremlin Award) կոնյակի թողարկման վերաբերյալ:

Ինչպես «Կոմերսանտ» թերթին հայտնել է ՌԴ նախագահի գործերի կառավարչությանը մոտ կանգնած աղբյուրը, «Կրեմլյան մրցանակը» թողարկվելու է Հայաստանում:

Կոնյակը լինելու է երեք տեսակի՝ 10, 15 եւ 20 տարվա հնեցման:

Փորձագետների կարծիքով, «Կրեմլյան մրցանակ» կոնյակը վաճառվելու է 800-ից 2500 ռուբլիով:

Մինչ այս արտադրվում էր միայն «կրեմլյան» երշիկ եւ շամպայն: