ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ Սպիտակ տանը ՝ Կատալոնիայի անկախացման մասին հանրաքվեի նախօրեին, հայտնում է AP-ն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոերթը, խոսելով հանրաքվեի մասին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն աշխատելու է ցանկացած կառավարության կամ օբյեկտի հետ, որը կհայտնվի քվեարկության արդյունքում։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ ինքը Պետդեպարտամենտի հայտարարությանը հավելելու ոչինչ չունի։
Նշենք, որ հանրաքվեն կկայանա հոկտեմբերի 1-ին։ Իսպանիայի իշխանություններն այն համարում են ապօրինի ու հակասահմանադրական։




























