Մեխիկոյում ջրով ցիստերնը միանգամից 18 ավտոմեքենաների հետ բախվելու հետեւանքով դարձել է 4 մարդու մահվան պատճառ, երեքշաբթի հայտնել է Մեքսիկայի մայրաքաղաքի գլխավոր դատախազությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վթարը տեղի է ունեցել բանուկ մայրուղում: Մեքենաները սպասում էին լուսակրի կանաչ լույսին, երբ հետեւից դրանց մեջ է մխրճվել մեծ արագությամբ ընթացող ջրատարը: Նախնական տեղեկություններով՝ շարքից դուրս էին եկել ցիստերնի արգելակները:

Առնվազն 20 մարդ մարմնական տարբեր վնասվածքներ է ստացել: Ցիստերնի վարորդը՝ եւս, որը չզմված է մնացել մեքենայի խցում: