Մեքսիկայի Չիուաուա քաղաքի թմրակախվածությամբ տառապողների համար նախատեսված վերականգնողական կենտրոնի վրա հարձակման հետեւանքով առնվազն 14 մարդ է զոհվել, եւս 8-ը վիրավորվել, հայտնում է Infobae լրատվական պորտալը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
«Զինված խումբը ներխուժել է «Միավորելով ընտանիքներին» վերականգնողական կենտրոն, եւ կրակահերթ արձակել այնտեղ գտնվողների վրա, 14 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել»,- հայտարարել են քաղաքի անվտանգության ծառայությունից:
Իրավապահների տեղեկություններով՝ հարձակվողները ինքնաձիգներով էին զինված: Հարձակման պահին շենքում 25 մարդ է եղել:
Իրավապահները ներկայումս հարձակվողներին են որոնում, որոնք, ենթադրաբար, կապված են հանցավոր խմբավորումների հետ:




























