Թուրքիայում տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել, որոնք փորձել են ապօրինի Եվրոպա անցնել:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Չորում քաղաքում կանգնեցվել է կասկածելի ֆուր: Վարորդն անմիջապես փախել է, իսկ ավտոմեքենայի մեջ 200 ադրբեջանցիներ եւ աֆղաններ են հայտնաբերվել: Նրանք եւս սկսել են այս ու այն կողմ փախչել, սակայն մի մասին հաջողվել է ձերբակալել: Ներկայումս որոնում են փախուստի դիմածներին եւ բեռնատարի վարորդին:

Պարզվել է, որ նրանք ֆուրի վարորդին վճարել էին՝ եվրոպա գաղթելու համար: Ոստիկանության տեղեկություններով՝ այս մարդիկ ավտոմեքենա էին նստել Բաքվում, որտեղից ծրագրել էին Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխվել: