2 ամսյա դադարից հետո հոկտեմբերի 3-ից կվերսկսվեն ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստերը:

Դեռեւս հուլիսի 25-ին դատավոր Դավիթ Բալայանը թարգմանության էր ուղարկել հիվանդության պատմագրի ռուսերեն գրառումները: Թարգմանությունն օրերս ստացվել է եւ հոկտեմբերի 3-ին դատական նիստ է նշանակվել:

Նշենք, որ այս գործով դատաքննությունն ավարտին է մոտենում: Ներկայումս կողմերը դատաքննությունը լրացնելու միջնորդություններով են հանդես գալիս:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել էր 2015թ. հուլիսին: Նրա եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի  բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը: