Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից 7-ը բացահայտվել են:
Բացահայտվել է խարդախության 7, գողության 6, անձի առեւանգման, կողոպուտի, յուրացման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության եւ խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


























