Սյունիքի մարզի Հարժիս գյուղում 12-ամյա երեխային ծեծելու մեջ մեղադրվող Աշոտ Ա.-ն տուգանվեց 50 հազար դրամ: Նման դատավճիռ է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրանքի Աշոտը հուլիսի 19-ին կեսօրին մեքենան անկանոն վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ծեծել է 12-ամյա երեխայի:
Դատարանում ամբաստանյալը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Դատավոր Նապոլեոն Օհանյանը վճռել է մեղավոր ճանաչել Աշոտին եւ տուգանել 50 հազար դրամով:


























