Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Կալինովկայի ռազմական պահեստների պայթյունները «Պուտինի նվերն» է համարում, փոխանցում է NV. ua-ն:
«Վինիցայում պայթյունները Պուտինի շատ ցինիկ նվերն է Պորոշենկոյի տարեդարձի օրը: Սրանով նա ամերիկացիներին ասում է՝ չարժի Ուկրաինային զենք տալ, դրանք չեն կարող նրան պաշտպանել: Հարցը միայն այն է, թե ինչու ենք մենք նրան թույլ տալիս նման «նվերներ» անել»,- հայտնել է նա Facebook-ում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վինիցայի մարզում ռազմամթերքի պահեստում պայթյունների հետեւանքով առնվազն 2 մարդ է տուժել:
Հիշեցնենք, որ Կալինովկայի ռազմամթերքի պահեստում հրդեհը սկսվել է սեպտեմբերի 26-ին, ժամը մոտ 22-ին: Տագնապով ոտքի են հանվել ուժային բոլոր կառույցները, նաեւ ղեկավարությունը, Վինիցայի, Ժիտոմիրի եւ Խմելնիցկիի մարզերի ոստիկանությունը:




























