Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը իրականցվում է միջազգային իրավունքին համաձայն եւ ուղղված չէ երրորդ երկրի դեմ։ Ոչ ոք իրավունք չունի դա քննադատել։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ ի պատասխան Ս-400 գործարքի վերաբերյալ Արեւմուտքի երկրների քննադատության, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ինչ վերաբերում է այցելությանը, այն ունի միանգամայն պրագմատիկ նպատակներ։ Ռուսաստանը եւ Թուրքիան երկրներ են որոնք գտնվում են շատ սերտ համագործակցության մեջ, լինի դա առեւտրատնտեսական, ներդրումային, ռազմատեխնիկական, մշակութային համագործակցություն, թե համագործակցություն մեգապրոյեկտների իրագործման շրջանակներում»,–հավելել է նա։
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները գործնական հանդիպում կունենան սեպտեմբերի 28–ին Անկարայում։



























