Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19.00-ին, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու եւ Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10-ին, Երեւանի Զ. Սարկավագի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով՝ տաքսի ավտոմեքենայում գտնվելու ժամանակ:
Կատարվում է հետաքննություն:



























