Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին վթարից վիրավորները իրանցիներ են։

Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:04-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Վազ 2108» մակնիշի 35 DN 361 (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Վ.) եւ «Lada Priora» մակնիշի 35 GF 930 պետհամարանիշերով (վարորդ՝ 1988 թ. ծնված Ն. Ս.) ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 1985 թ. ծնված Մահմուդ Մալեք Սասրոլլային, 1989 թ. ծնված Էբ Վաե Կարինի Ազիզողլուին, 1989 թ. ծնված Իման Ռոհալայեդին եւ «Վազ 2108» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 1989 թ. ծնված Ռ. Վ.-ին, իսկ վարորդները, մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով:

Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Վ.-ի եւ Մահմուդ Մալեք Սասրոլլայի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: