Մեքսիկայում՝ թմրամոլների վերականգնողական կենտրոնում, հրաձգությունից 14 մարդ է մահացել, 8—ը վիրավոր են։ Միջադեպը տեղի է ունեցել Չիուաուա քաղաքում, փոխանցում է BBC–ն։

Դիմակավոր անհայտ անձինք մտել են Familias Unidas կենտրոն եւ կրակ բացել։ Ականատեսների խոսքով՝ հարձակվողները եղել են զինվորական համազգեստով եւ հրացաններով զինված։ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դրդապատճառները դեռեւս հայտնի չեն։

Հանցագործներն այս պահին ազատության մեջ են։