Բելգիայում ոստիկանները կալանավորել են ծագումով մարոկկացի Իսպանիայի քաղաքացու, որին կասկածում են ԻՊ–ի համար անդամներ հավաքագրող բջիջ ղեկավարելու մեջ, փոխանցում է AP–ը։

26-ամյա տղամարդը ձերբակալվել է Զավենտեմ քաղաքում։ Նա ահաբեկչական բջջի մի մաս է եղել եւ նրա քարոզչական բնույթի նյութերի գլխավոր մատակարարը։ Նա իր տունն ու սրճարանն օգտագործել է նման հանդիպումներ կազմակերպելու համար եւ մշտապես կապի մեջ է եղել ԻՊ հրամանատարների հետ՝ 2 անգամ փորձելով մեկնել հակամարտության կետեր։ Դրանից հետո նա ջանքերը կենտրոնացրել էր Բելգիայում հարձակումներ իրականացնելու վրա։

Իսպանիայի ոստիկանությունը վերջին 2 տարում կալանավորել է այս բջջի եւս 2 անդամի։