Հեյդար Ալիեւի արձանի վրա արված գրաֆիտիի հեղինակներից մեկի Գիյաս Իբրահիմովի դեմ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել:

Փաստաբան Էլչին Սադիգովը հայտնել է, որ Իբրագիմովը մեղադրվում է դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նրա հոր՝ Հասան Իբրահիմովի դեմ նույն մեղադրանքով քրեական գործ է հարուցվել:

Փաստաբանը նշել է, որ այս քրեական գործի քննությունը պետք է ավարտվի հաջորդ շաբաթ:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Գ. Իբրահիմովին 10 տարվա ազատազրկման է դատապարտել: Իբրահիմովը բողոքարկել է վճիռը եւ խնդրել է արդարացնել իրեն:

Գիյաս Իբրահիմովը մեղադրվում թմրամիջոցների անօրինական պահման կամ ձեռքբերման հոդվածով: