Քաբուլի օդանավակայանում հրթիռակոծության հետեւանքով կին է զոհվել, 11 մարդ վիրավորվել է, հաղորդում է AP- ն` վկայակոչելով Աֆղանստանի պաշտոնյաներին:

Ավելի վաղ դեպքի համար պատասխանատվություն էր ստանձնել «Թալիբան» խմբավորումը: Այն հայտարարել էր, որ իր թիրախը Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսի ինքնաթիռն էր, ով ժամանել էր Աֆղանստանի մայրաքաղաք: Մաթիսը հարձակման պահին օդանավակայանում չի եղել:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ երկու հրթիռներ օդանավակայանի մոտակա բնակավայրերին են հարված հասցրել: Նա նշել է, որ փոխհրաձգության ժամանակ չորս ահաբեկիչ է սպանվել: