Սեպտեմբերի 27-ին, ժամը 18:19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 18:46-ին: Ամբողջությամբ այրվել է «Hyundai Elysion» մակնիշի 34 QA 095 պետհամարանիշով (վարորդ Լ. Ն.) ավտոմեքենան:

Վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: