Եգիպտոսի կառավարությունը հավանության է արժանաացրել ազգային տիեզերական գործակալության ստեղծման մասին օրինագիծը, հաղորդում է AP- ն:

Նախարարների կաբինետի հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունը ձգտելու է «զարգացման նպատակների» համար եգիպտական արբանյակներ ստեղծել եւ արձակել: Այն նաեւ միջազգային մակարդակով տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում կներկայացնի Եգիպտոսը:  Հաստատման համար օրինագիծը խորհրդարան կներկայացվի:

Եգիպտոսում գոյություն ունի Nilesat արբանյակային ընկերությունը, որը ղեկավարում է հաղորդակցության արբանյակները: Դրանք օտարերկրյա օպերատորների կողմից արտադրվում եւ ուղեծիր են դուրս բերվում: