Եթովպիայում Հարավային Կորեայի դեսպանը պաշտոնից ազատվել է սեռական ոտնձգությունների մեղադրանքների հըամար, հաղորդում է Yonhap- ը` վկայակոչելով երկրի ԱԳՆ-ին:

Կառավարության կարգապահական խորհուրդը որոշում է կայացրել սեպտեմբերի կեսերին ազատել դեսպան Կիմ Մունհվանին եւ այդ մասին նախօրեին տեղեկացրել է նախարարությանը:

Հուլիսին ԱԳՆ-ն իրականացրել է սեփական հետաքննությունը եւ պարզել, որ Կիմը սեռական ոտնձգություններ է կատարել դեսպանատան աշխատակիցների նկատմամբ: Ներկայումս գործը քննվում է դատախազների կողմից:

Դիվանագետը չի ընդունում մեղադրանքները: