Թուրքիան նոր օրինագծի կապակցությամբ ծրագրում է 2.2 միլիարդ դոլարով  ռազմական ծախսերն ավելացնել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նաչի Աղբալը:

Համաձայն օրինագծի՝ Թուրքիան լրացուցիչ 8 մլրդ լիր (2,2 մլրդ դոլար) կներդնի պաշտպանական ոլորտում, ասել է Աղբալը:

«Առաջնահերթ խնդիր է թուրքական զինված ուժերի կանխարգելիչ միջոցների ավելացումը, ժամանակին անհրաժեշտ արդիականացումն  ու անվտանգության ապահովման համար ներքին եւ արտաքին գործողությունների ծախսերը», - ասել է Աղբալը: