Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լեւոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն եւ նորանոր փառահեղ հաղթանակներ:

«Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ եւ ոգեւորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար:

Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ եւ արդյունավետ ջանքեր եք ներդնում մեր երկրում մարզաձեւի հանրահռչակման եւ զարգացման գործում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: