ԱՄՆ Ինդիանա նահանգում Ինդիանապոլիսի օդանավակայան ուղեւորվելիս ճանապարհային պատահար է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ, հայտնում է Fox 59 հեռուստաալիքը:

Ճանապարհային պատահարի հետեւանքով ոստիկան է տուժել, որը մոտոցիկլետով ուղեկցում էր ԱՄՆ նախագահի շարասյանը: Նա կորցրել է կառավարումը եւ ընկել:

Տուժած ոստիկանի մոտ ոտքի կոճի կոտրվածք է ախտորոշվել, նաեւ ուղեղի ցնցման կասկած կա: Նրա վիճակը լավ է գնահատվում:

Թրամփն Ինդիանապոլիսում հարկային բարեփոխման մասին հայտարարությամբ է հանդես եկել: Նրա օդանավն արդեն հաջող վայրէջք է կատարել Վաշինգտոնում: