Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 21.45-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին՝ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԶԻԼ» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը եւ ուղեւորը, «ԶԻԼ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը՝ 43-ամյա Վարդան Մխոյանը, գիտակցության չգալով, մահացել է: