Դեկտեմբերի 9-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարական է տվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությանը` համայնքներում, գյուղական շրջաններում ժամանակավորապես օգտագործվող մեքենաների համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար մեկ շաբաթվա ընթացքում Կառավարությանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ, որտեղ հստակ նկարագրված կլինեն գյուղացիների մեքենաները հաշվառման վերցնելու կամ հաշվառումից հանելու կարգը, եւ նվազագույնի կհասցվեն այն ծախսերը, որոնք հարկավոր են այդ գործընթացները  իրականացնելու համար:

Գյուղացիները կկարողանան հեշտ ընթացակարգերով ապահաշվառել մեքենաները ոչ սեզոնային ժամանակահատվածի համար եւ ըստ այդմ չկնքել ԱՊՊԱ պայմանագիր: Իսկ սեզոնային աշխատանքների ժամանակ պետք է հաշվառեն մեքենաները եւ կնքեն ԱՊՊԱ պայմանագրեր: