Հունաստանի Կաստելորիզո կղզու ափերին՝ Թուրքիայից ոչ հեռու, միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է 9-ամյա մի աղջնակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԱՄՆԱ գործակալությունը։
Նավակը խորտակվել էր վատ եղանակի պատճառով։ 6 փախստականի, այդ թվում՝ 3 երեխայի, փրկել է սահմանների վերահսկման եվրոպական Frontex գործակալությունը։ Փրկված 9-ամյա աղջիկն իրեն վատ էր զգացել, եւ նրան հիվանդանոց էին տեղափոխել, որտեղ նա մահացել էր։
Եվս 20 մարդ ինքնուրույն է հասել կղզուն, որտեղ նրանց նկատել էին եւ հայտնել առափնյա հսկողության ծառայությանը։
Ծովում այս պահին շարունակվում են որոնողա–փրկարարական ծառայությունները։


























