Մեկ մարդ զոհվել է եւ մեկը վնասվածքներ ստացել Յոսեմիթի ազգային պարկում Էլ Կապիտան կոչվող ժայռի փլուզման հետեւանքով, փոխանցում է Americaru-ն: 

Պարկի ներկայացուցիչների խոսքով՝ 30 լեռնագնացներ Էլ Կապիտան ժայռի վրա են եղել այն պահին, երբ միաբեկոր ժայռի արեւլյան հենապատի տարածված երթուղում ժայռի մի մասը փլուզվել է: ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության տեղեկացմամբ՝ դա տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը:

Զոհված լեռնագնացի անունը չի հաղորդվում: Պարկի ռեյջերները տուժածին հիվանդանոց են տեղափխել, ուղղաթիռով ուսումնասիրվում է բնական աղետի տեղանքը: Հայտնի չէ՝ արդյոք այլ լեռնագնացներ ու զբոսաշրջիկներ եւս տուժե՞լ են:

Ժայռի փլուզման կետը ջրվեժին մոտ էր գտնում, որտեղ ձմռանը եւ ամռանը մեծ քանակությամբ խոնավություն է լինում: Տեղանքը գրավում է աշխարհի փորձառու լեռնագնացներին, որոնք ձգտում են նվաճել գրանիտե ժայռը, որը վեր է խոյանում Յոսեմիթի դաշտավայրի մակարդակից ավելի քան 2 կմ բարձրությամբ: