Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով սեպտեմբերի 27-ին քննիչ է ձերբակալվել: NEWS.am-ի հետ զրույցում ձերբակալված քննիչի շահերի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ իր պաշտպանյալն իր աշխատասենյակից է ձերբակալվել՝ անսպասելի եւ ոչ իրավաչափ հիմքով: Նա կասկածվում է կաշառք ստանալու մեջ:
Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:


























