Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքերն էլ բացահայտվել են:

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 2 դեպք։

Բացահայտվել է գողության 7, խուլիգանության 4, խարդախության եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, յուրացման եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի եւ գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 17-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: