Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 29-ամյա Արայիկ Թ.-ն, 55-ամյա Կամո Դ.-ն  եւ  19-ամյա Արեն Լ.-ն, որոնք հայտնել են, որ ավտովթարի են ենթարկվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Կաճաճկուտ գյուղից Կաճաճկուտի սար տանող ճանապարհի 7-րդ կմ-ին մառախուղի պատճառով դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու վթարի ենթարկվել, ինչի հետեւանքով «ԳԱԶ-53» վարորդ Արայիկ Թ.-ն եւ նրա երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հանգամանքները պարզվում են: