Լիբանանի ռազմական տրիբունալը սուննի հոգեւորականին մահապատժի է դատապարտել բանակի ներկայացուցիչների վրա հարձակման համար, հաղորդում է Reuters-ը:

Լիբանանի իշխանությունները 2015 թվականին Բեյրութի օդանավակայանում կալանավորել են Ահմադ ալ Ասիրին, երբ  նա փորձել է կեղծ անձնագրով լքել երկիրը: Նրան մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու եւ զինվորականների դեմ բռնություն գործադրելու համար: