Այսօր տրոլեյբուսի վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված երեք վիրավորների վիճակը միջին ծանրության է գնահատվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Լեւոն Օրլովը:

Նրա խոսքով՝ տուժածներն են 67-ամյա Մովսես Նաջարյանը, 60-ամյա Արմենուհի Միրզոյանը եւ 67-ամյա Աբրահամ Ստեփանյանը: «Նրանք ոսկորների կոտրվածք ունեն, բայց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք վիրահատության կարիք ունեն», - ասել է Լեւոն Օրլովը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ի կեսօրին Երեւանում տրոլեյբուսը բախվել է պատնեշին: Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, ով փորձել է տրոլեյբուսի պոզերը տեղը գցել: