2018-ին հայկական դպրոցներում ավելի շատ աշակերտներ կլինեն: Այս մասին նշված է 2018-ի պետական բյուջեի նախագծում, որը սեպտեմբերի 28-ին հաստատել է Կառավարությունը:

Կրթության նախարարության հաշվարկներով՝ 2018-ին դպրոց կհաճախի 364,8 հազար աշակերտ՝ 2017-ի 356 հազարի փոխարեն:

2018-ին ակնկալվում է, որ մասնագիտական ուսումնական հաստատություններ կհաճախի 6 600 ուսանող:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների թվաքանակը կկրճատվի 17,8-ից մինչեւ 17,1 հազար:

Իսկ բուհերի ուսանողների թիվն ավելացել է՝ 13,4-ից մինչեւ 13,8 հազար: Մեկ ուսանողի միջին ծախսը տարեկան կկազմի 616 հազար դրամ (մոտ 1280 դոլար)՝ 2017-ի 632 հազար դրամի փոխարեն: