Չինաստանը Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում առաջընթացի է հասնում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ,  Արևելյան Ասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Սյուզան Թորնթոնը: Նա Կոնգրեսին կոչ է արել չշտապել նոր միջոցների ընդունման հարցում, հաղորդում է Reuters- ը:

«Մենք Չինաստանի հետ սերտորեն համագործակցում ենք այս ռազմավարության իրականացման համար, եւ մենք հետեւում ենք այն առաջընթացին, որին Չինաստանը հասել է այդ ճակատում: Առաջընթացը աճող է, թեւ մշտական չէ», - ասել է նա՝ նշելով, որ Պեկինի քաղաքականությունը փոփոխվում է:

Սակայն Սենատի ֆինանսների կոմիտեի անդամները կողմնակից են ավելի խիստ պատժամիջոցների Փհենյանի միջուկային եւ հրթիռային զարգացումը կանխարգելելու համար:

Թորնթոնը եւ Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Սիգալ Մանդելքերը հայտարարել են, որ Կոնգրեսը չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կխոչընդոտեն վարչակազմի՝ դիվանագիտական լուծում գտնելու ջանքերին: