Հոկտեմբերի 4-ից 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ Գործադիր խորհրդի 58 անդամները կանցկացնեն 202-րդ նստաշրջանը: Այն կնախագահի ՅՈՒՆԵՍԿՕ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ եւ դեսպան Մայքլ Վորբսը:
Նստաշրջանի առանցքային խնդիրներից կլինի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուի առաջադրումը: Նոյեմբերի 10-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ 39-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսին (հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 14-ը), ընտրված թեկնածուն կառաջարկվի բոլոր 195 անդամ պետությունների ընտրության համար:
Թեկնածուի քվեարկությունը կսկսվի հոկտեմբերի 9-ից: Որոշումը կընդունվի գաղտնի քվեարկությամբ:
Նշանակումը պահանջում է ձայների բացարձակ մեծամասնությունը: Հրապարակման պահին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար առաջադրվել է ութ թեկնածու: Հնարավոր է քվեարկության մի քանի փուլ պահանջվի՝ ձայների անհարժեշտ մեծամասնությունը ստանալու համար: Ակնկալվում է, որ հաղթողի անունը կհայտարարվի ոչ ուշ, քան հոկտեմբերի 13-ին:
Նոր գլխավոր տնօրենը, սպասում է, որ նոյեմբերի 15-ից կանցնի պաշտոնին: Նա կփոխարինի Իրինա Բոկովային (Բուլղարիա), որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ղեկավարել է 2 անգամ 4 տարվա ընթացքում:




























