ՀՀԿ-ն նոյեմբերի 5—ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գրեթե բոլոր խոշոր համայնքներում մենք ունենալու է թեկնածուներ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Հիմնականում արդեն թեկնածուները որոշված են, տարածքային մարմինները ներկայացրել են ԳՄ հաստատմանը։ Նոյեմբերի 5-ի ընտրություններում ՀՀԿ-ն ունի շատ լավ շանսեր պահպանելու եւ ամրագրելու իր դիրքերը»,- նշել է նա, սակայն չի մանրամասնել, թե որտեղ ում թեկնածությունն են առաջադրելու եւ սատարելու։




























