Մադագասկարում ժանտախտի բռնկման պատճառով 19 մարդ է մահացել: Ենթադրվում է, որ ընդամենը երկու ամսվա ընթացքում 85 մարդ վարակվել է ժանտախտով, հաղորդում է AP-ն:
«Մենք հիվանդության 104 դեպք ենք գրանցել, որոնցից 19-ի դեպքում հիվանդները մահացել են», - լրագրողներին ասել է առողջապահության նախարար Մամի Լալատիանա Անդրիամանարիվուն` նշելով, որ այս տարի ժանտախտի շրջանը վաղ է սկսվել:
Մադագասկարում 1980 թվականից ամեն տարի ժանտախտի բռնկում է տեղի ունենում:




























