ԱՄՆ-ում Դեթրոյթ քաղաքի Դիրբորն արվարձանի մանկապարտեզում երեխան պատահմամբ կրակել է  իր երկու ընկերներին:

AFP-ն հաղորդում է, որ երեխան ատրճանակը գտել է մասնավոր տնային մանկապարտեզից եւ պատահաբար կրակել է: Վիրավորված երեխաները ծայրահեղ ծանր վիճակում, հոսպիտալացվել են: Նրանցից մեկը ուսի վնասվածք է ստացել, մյուսի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Մանկապարտեզի տնօրենը 6 երեխաների մայր Սամանթա Յուբեքսն է, ով տանը հետեւել է նաեւ մյուս երեխաներին: Ոստիկանությունը սկսել է հանգամանքերի քննությունը: