Սոմալիում «Աշ Շաբաբի» ահաբեկիչները հարձակվել են Մոգադիշոյից ոչ հեռու գտնվող ռազմաբազայի վրա: Հարձակման հետեւանքով 17 զինվոր է զոհվել, իսկ ահաբեկիչներին հաջողվել է բազան իրենց վերահսկողության տակ վերցնել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խմբավորման ներկայացուցչին:
Տեղի բնակիչները եւ պաշտոնատար անձինք հաստատել են հարձակման փաստը, սակայն չեն հստակեցրել զոհվածների թիվը: Ռազմաբազան տեղակայված է Մոգադիշոյից 50 կմ հեռավորությամբ Բարիրե գյուղի մոտ: «Ալ Շաբաբում» պնդել են, որ վերահսկողություն են հաստատել ինչպես բազայի, այնպես էլ գյուղի վրա:




























